ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Սերբիայի հավաքականի նկատմամբ, հայտնում է Reuters-ը:
Բրազիլիայի հավաքականի դեմ (0-2) Կատարում ընթացող Մունդիալի խմբային փուլի առաջին տուրի հանդիպման ժամանակ Սերբիայի թիմի հանդերձարանում կախված է եղել դրոշ, որտեղ Կոսովոն ներկայացված է Սերբիայի մաս:
«Մենք չենք հանձնվում» գրվածքով դրոշի լուսանկարը սոցցանցերում տարածել է Կոսովոյի սպորտի նախարար Խաջրուլա Չեկուն ու այն որակել խայտառակ:
Հավելենք, որ 2014 թվականի փետրվարի 11-ին Կոսովոյի անկախությունը ճանաչվել էր ՄԱԿ-ի 108 անդամ երկրների կողմից:
Երկրորդ տուրում Սերբիայի հավաքականը նոյեմբերի 28-ին կմրցի Կամերունի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին: