World Cup 2022. Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպանը սարսափելի վնասվածք է ստացել

Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Դանիլո Պերեյրան այլևս չի խաղա ԱԱ-2022-ի խմբային փուլում։

ՊՍԺ-ի 31-ամյա կիսապաշտպանը մարզման ժամանակ կոտրել է կողոսկրը, հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետները դեռևս անհայտ են:

Նոյեմբերի 28-ին պորտուգալացիները ԱԱ-2022-ի խմբային փուլի հանդիպումը կանցկացնեն Ուրուգվայի հետ, իսկ դեկտեմբերի 2-ին կխաղան Հարավային Կորեայի հետ։