Քրիստիան Պուլիշիչը շարունակում է մնալ մանչեսթերյան գրանդի դիտակետում

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» հարձակվող Քրիստիան Պուլիշիչով, հայտնում է The Athletic-ը:

«Կարմիր սատանաները» դիտարկում են 23-ամյա ամերիկացու վարձակալության տարբերակը, որը դժգոհ է ներկայիս թիմում ստացած խաղաժամանակից և ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ մինչև 2022 թվականի Աշխարհի Առաջնությունը։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Յուվենտուսը» և «Ատլետիկոն», սակայն այս ակումբները ցանկանում են գնել ֆուտբոլիստին, այլ ոչ թե վարձակալել նրան:

«Չելսին» չի ցանկանում վաճառել Պուլիշիչին, բայց միևնույն ժամանակ պատրաստ է դիտարկել հարձակվողին այլ ակումբ վարձակալությամբ ուղարկելու տարբերակները։