Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչեսը խոսել է ԱԱ-2022-ի Էկվադորի դեմ առաջին խաղի մասին, որում իր թիմը պարտվեց 0-2 հաշվով։
«Մենք պայքարում էինք, բայց Էկվադորի հավաքականը շատ մեծ ներուժով էր հանդես գալիս։
Այս պարտությունից հետո պետք է դասեր քաղենք և պատրաստվենք մյուս հանդիպումներին, կարծում եմ կարող ենք պայքարել և հաղթել մեր մրցակիցներին», – մարզչի խոսքերը մեջբերում է 90min-ը։