World Cup 2022. Ֆելիքս Սանչես․ «Այս պարտությունից հետո պետք է դասեր քաղենք»

Կատարի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆելիքս Սանչեսը խոսել է ԱԱ-2022-ի Էկվադորի դեմ առաջին խաղի մասին, որում իր թիմը պարտվեց 0-2 հաշվով։

«Մենք պայքարում էինք, բայց Էկվադորի հավաքականը շատ մեծ ներուժով էր հանդես գալիս։

Այս պարտությունից հետո պետք է դասեր քաղենք և պատրաստվենք մյուս հանդիպումներին, կարծում եմ կարող ենք պայքարել և հաղթել մեր մրցակիցներին», – մարզչի խոսքերը մեջբերում է 90min-ը։