«Բարսելոնան» պայմանագիր կառաջարկի թիմի երկու առանցքային ֆուտբոլիստներին

«Բարսելոնան» բանակցություններ է վարում դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հետ։ Կողմերը խոսում են պայմանագրով նախատեսված աշխատավարձերի հնարավոր կրճատման մասին։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Տեր Շտեգենը և Ֆրենկի դե Յոնգը պատրաստ են բավարարել ակումբի կարիքները, որպեսզի օգնեն նրանց բարելավել իրենց ֆինանսական վիճակը:

Նշենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» փորձել է վաճառել Ֆրենկի դե Յոնգին հիմնականում նրա բարձր աշխատավարձի պատճառով: Սակայն հոլանդացին մնաց թիմում, քանի որ չէր ցանկանում լքել ակումբը։