Կելյոր Նավասը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

ՊՍԺ-ի դարպասապահ Կելյոր Նավասը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է  փոխել ակումբային գրանցումը, դարպասապահը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ, հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն, Նավասը գտնվում է «Վեսթ Հեմի», «Թոթենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում։

Նշենք, որ Նավասը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականին։