«Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում։ Goal-ի տեղեկություններով՝ 27-ամյա սլովակ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։
Նշենք, որ Լոբոտկայի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է 2025 թվականի հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 13 մլն․ եվրո։
Լոբոտկան այս մրցաշրջանում «Նապոլիի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, որոնցում դարձել է մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։