«Չելսին» ցանկանում է գնել «Ինտերի» ֆուտբոլիստին

«Չելսին» հետաքրքրված է «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դյումֆրիսի ծառայություններով։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ ձմռանը լոնդոնյան ակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել 26-ամյա ֆուտբոլիստի հետ՝ Ռիս Ջեյմսի վնասվածքի պատճառով։ Իտալական ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է ավելի քան 30 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը «Ինտերի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: