«Չելսին» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել թիմի կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին, հայտնում է La Repubblica-ն։
Լոնդոնյան ակումբը 31-ամյա ֆրանսիացու համար 18 մլն ֆունտ է ցանկանում:
Կիսապաշտպանը մասնակցել է Անգլիայի առաջնության մեկնարկային երկու տուրերին ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանտեն մի քանի ամիս բաց կթողնի ազդրի վնասվածքի պատճառով։