«Բարսելոնայի» և Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է երեք խաղով իր որակազրկման որոշման մասին։
«Կարծում եմ՝ սա շատ երկար որակազրկում է։ Արդեն բողոք է ներկայացվել, և ես հավատում եմ, որ այն կբավարարվի։ Ես այդ ժեստը ցույց տվեցի ոչ թե հանդիպման մրցավարին, այլ պահեստայինների նստարանին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է MD-ն։