Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն խոսել է Պոլ Պոգբայի ցուցումների մասին Աշխարհի առաջնությունից առաջ։
«Պոգբան քաջալերեց մեզ բոլորիս, և անձամբ նա խնդրեց ինձ անել ազգային հավաքականում այնպես, ինչպես ես անում եմ «Յուվենտուսում»:
Ես նման կարևոր մրցաշարում մեկնարկային կազմում հանդես գալու լավ հնարավորություններ ունեմ։ Միգուցե սա շրջադարձային կլինի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։