Աբել Ռուիսը` Մադրիդի «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում

«Բրագայի» հարձակվող Աբել Ռուիսը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»:

Ինչպես հայտնում է A Bola-ն, հարձակվողին հետևում է նաև «Պորտուն»: Հարկ է նշել, որ 22-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» սան է։

Այս մրցաշրջանում Ռուիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: