Հայտնի է ԱԱ-2022-ի բացման խաղի մրցավարի անունը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ իտալացի մրցավար Դանիել Օրսատոն կսպասարկի Աշխարհի 2022թ առաջնության բացման հանդիպումը։

Նշենք, որ մրցաշարի առաջին խաղում Կատարը կմրցի Էկվադորի դեմ։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 20։00-ին: