Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել ազգային հավաքականի մարզումը։ Այդ մասին տեղեկացնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը դահլիճում զբաղվել է անհատական ծրագրով։ Նշվում է, որ Մեսսին վնասվածք չունի։
Նրանից բացի մարզմանը չէին եկել Լեանդրո Պարեդեսը, Անխել դի Մարիան և Ռոդրիգո դե Պոլը։