«Մանչեսթեր Յունայթեդը» դժվար թե դատական ​​հայց ներկայացնի Կրիշտիանու Ռոնալդուի դեմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դժվար թե դատական ​​հայց ներկայացնի թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին անգլիական աղբյուրները, «Մանչեսթեր Յունայթեդը» ծայրաստիճան դժգոհ է պորտուգալացու խոսքերից՝ ուղղված ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին՝ դրանք համարելով պայմանագրային պարտավորությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Լրագրող Քրիս Ուիլերի խոսքով՝ «կարմիր սատանաների» ղեկավարներն իսկապես մտածում են դատական ​​հայց ներկայացնելու մասին, բայց դժվար թե նրանք որոշեն նման միջոց՝ շատ ավելի հավանական է, որ ամեն ինչ սահմանափակվի 37-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելով։

Կրիշտիանու Ռոնալդուի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։