Ուեյն Ռունին նշել է Լիոնել Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից լավագույնին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատասխանել է այն հարցին, թե ով է ավելի լավը՝ Լիոնել Մեսսին, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուն։

«Յուրաքանչյուրն ունի իր կարծիքն այս մասին, բայց անձամբ ես կարծում եմ, որ Մեսսին ավելի լավն է: Այս մասին ես մի քանի անգամ խոսել եմ։

Ես շատ տեսահոլովակներ եմ դիտել Մարադոնայի հետ, ով նման է Մեսսիին, բայց իմ կարծիքով Լեոն բոլորից լավն է», – ասել է Ռունին The Times-ին տված հարցազրույցում։