Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ալեխանդրո Գառնաչոն ճանաչվել է  նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իր համար այս հաջող ամսվա ընթացքում Գառնաչոն անգլիական թիմի կազմում չորս անգամ խաղադաշտ դուրս եկավ ու այս ընթացքում կարողացավ երկու գոլ խփել։ Բացի այդ, նա երկու գոլային փոխանցում կատարեց։

«Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: