Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը զանգահարել է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին, ով «Ռեալ» տեղափոխվելու ներուժ ունի։ «Չելսիի» նախկին ֆուտբոլիստի խոսքով՝ այդպիսին է Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալը։
«Գերմանացի ֆուտբոլիստ, ով ներուժ ունի տեղափոխվելու «Ռեալ»: Ջամալ Մուսիալա»,- Ռյուդիգերի խոսքը մեջբերում է ZDF Sportstudio-ը։
Հիշեցնենք, որ 19-ամյա Մուսիալան շատ տպավորիչ է սկսել մրցաշրջանը՝ Բունդեսլիգայում խփելով 9 գոլ և 7 գոլային փոխանցում Մյունխենի «Բավարիայի» կազմում՝ արդեն գերազանցելով նախորդ մրցաշրջանը: