Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիան Ալլեի դժբախտությունը վերջ չունի: Հիշեցնենք, որ Ալլեն Ամստերդամի «Այաքսից» գերմանական ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո քաղցկեղով հիվանդացավ։
«Ինչպես, ի սկզբանե նախատեսված էր, քիմիաթերապիայի փուլից հետո ևս մեկ փուլ է անհրաժեշտ։ Ես ևս մեկ վիրահատություն ունեմ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հոգատարության և կարեկցանքի խոսքերի համար։ Չեմ համբերում, որ բոլորիդ հանդիպեմ, որքան հնարավոր է շուտ»,- գրել է Ալլեն սոցցանցերում։