Հակիմ Զիեխը ցանկանում է ցույց տալ իր արժեքը ԱԱ-2022-ում

«Չելսիի» և Մարոկկոյի կիսապաշտպան Հակիմ Զիեխը ցանկանում է ցույց տալ իր արժեքը Աշխարհի 2022թ առաջնությունում, որպեսզի համոզի «Միլանին» գնել իրեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Calciomercato-ը։

Հիշեցնենք, որ ամռանը «Միլանը» արդեն դիտարկում էր Զիեխին ձեռք բերելու հնարավորությունը, սակայն Ստեֆանո Պիոլիի թիմը սահմանափակ բյուջեի պատճառով չէր կարող իրեն թույլ տալ տրանսֆերը, ինչի պատճառով Հակիմը մնաց «Չելսիում»:

Մեկ տարի առաջ Զիեխը հայտարարեց Մարոկկոյի հավաքականից հեռանալու մասին՝ գլխավոր մարզիչ Վահիդ Հալիլհոջիչի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Սակայն ֆուտբոլիստը մենթորի փոփոխությունից հետո վերսկսել է միջազգային ելույթները։