Հոլանդացի պաշտպան Դենզել Դամֆրիսը, ով պատկանում է Միլանի «Ինտերին», կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր Լիգայում։ Ինչպես տեղեկացնում է Goal.com պորտալը, նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում առաջնության ներկայիս առաջատար Լոնդոնի «Արսենալը»։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է Դենզելի համար վճարել մոտ 35 մլն եվրո։
26-ամյա ֆուտբոլիստը «ներաձուրիի» կազմում է 2021 թվականի օգոստոսից: Նրա պայմանագիրը միլանյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում Դենզելը Սերիա Ա-ում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: