ՖԻՖԱ-ն արգելեց գարեջրի վաճառքը Կատարի մարզադաշտերում

ՖԻՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է Աշխարհի առաջնության մեկնարկից երկու օր առաջ մարզադաշտերում գարեջրի վաճառքի արգելքի մասին։

Ամերիկյան Budweiser գարեջրի գործարանը 75 միլիոն դոլար արժողությամբ հովանավորչական պայմանագիր էր կնքել ՖԻՖԱ-ի հետ: 1986 թվականից ընկերությունն ունի Աշխարհի առաջնության խաղերի ժամանակ գարեջուր վաճառելու բացառիկ իրավունք։

Հիշեցնենք, որ Աշխարհի 2022թ առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։