Հայտնի է Նեյմարի ապագան ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի ապագայի վերաբերյալ, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ի ղեկավարությունը գոհ է 30-ամյա ֆուտբոլիստի խաղից և մտադրություն չունեն հրաժարվել նրա ծառայություններից:

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ լրանում է 2025թ․-ին։

Նշենք, որ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիական թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղերում դարձել է 15 գոլի և 12 արդյունավետ փոխաանցման հեղինակ: