«Մանչեսթեր Յունայթեդը» խզելու է պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» խզելու է պայմանագիրը թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ, այս մասին հայտնում է The Athletic-ը։

Աղբյուրի համաձայն, պատճառը ֆուտբոլիստի վերջերս տված սկանդալային հարցազրույցն է։ Ակումբն արդեն ձեռնարկել է առաջին իրավական քայլերը՝ պորտուգալացու հետ համագործակցությունը դադարեցնելու համար։

Նշենք, որ ակումբը արդեն փոխարինող է փնտրում Կրիշտիանու Ռոնալդուին։