«Յուվենտուսը» և «Ինտերը» հետաքրքրված են «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեի ծառայություններով, հայտնում է Sky Sports-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Կանտեն չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։