Ռոբերտ Լևանդովսկի. «Կարծում եմ, որ պատրաստ եմ այս մարտահրավերին»

Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն խոսել է Աշխարհի 2022թ. առաջնության անցկացման ժամանակահատվածի մասին:

«Չեմ կարող ասել՝ դա լավ է, թե վատ: Վստահաբար կարող եմ ասել, որ սա նորություն է բոլորիս համար։ Աշխարհի գավաթի անցկացումը մրցաշրջանի ընթացքում հսկայական մարտահրավեր է բոլորի համար: Կարծում եմ, որ պատրաստ եմ այս մարտահրավերին:

Տեսնենք, թե դա ինչպես կանդրադառնա թիմերի վրա ընդհանուր առմամբ», –  ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը: