Ժոան Լապորտա. «Կարող էինք տարեկան վաստակել մոտ 300 մլն. եվրո»

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է եվրոպական Սուպեր լիգայի նախագծի առավելությունների մասին։

«Հենց սկզբից ակումբների համար նախատեսված էր մեկ միլիարդ եվրոյի դրամական բոնուս։ Բացի այդ, այս մրցաշարին մասնակցելով կարող էինք տարեկան վաստակել մոտ 300 մլն. եվրո:

Սուպերլիգայի մեկ այլ առավելություն կլինի այն, որ ակումբները լիակատար վերահսկողություն կունենան», – նախագահի խոսքերը մեջբերում է Sport.es-ը: