Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի ռմբարկու Էռլինգ Հոլանդը պատմել է՝ ինչպես է կատարել հավաքականի ընտրությունը:
«Նորվեգիայի հավաքականում խաղալը հպարտություն է:
Մոտ 4 տարի ապրել եմ Անգլիայում, իսկ Նորվեգիայում՝ ավելի շատ: Այնպես որ` ընտրությունն ակնհայտ էր:
Չգիտեմ՝ ինչ տեղի կունենար, եթե հայրս Անգլիայում մնար: Միգուցե, այդ դեպքում անգլիացի կդառնայի: Հիմա նորվեգացի եմ ու հպարտ եմ»,- Հոլանդի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
22-ամյա հարձակվող Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 23 պաշտոնական խաղում խփել է 21 գոլ: