Կառլ-Հայնց Ռումենիգեն կվերադառնա «Բավարիա»

«Բավարիայի» նախկին նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մյունխենյան ակումբ կվերադառնա։ Ինչպես հայտնում է Bild-ը, «Բավարիայի» ղեկավարությունը ցանկանում է կրկին համագործակցել 67-ամյա մասնագետի հետ:

Նոյեմբերի 9-ին Ռումենիգեն նկատվել է «Բավարիայի» գլխավոր գրասենյակի դիմաց։ Տեղեկություն կա, որ Ռումենիգեն բանակցություններ է վարում իր վերադարձի շուրջ:

1991 թվականի նոյեմբերի 25-ին Ռումենիգեն ընտրվել է «Բավարիայի» փոխնախագահ։ 2002 թվականի փետրվարի 13-ին նա թողեց պաշտոնը՝ կապված ակումբի խորհրդի նախագահի ընտրության հետ: