«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ լոնդոնյան ակումբը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ ակտիվ է լինելու։
«ԱԱ-2022-ի պատճառով ամեն ինչ չափազանց անկանխատեսելի կլինի: Բայց մենք, հունվարին կփորձենք ուժեղացնել կազմը։
Մենք ակտիվ կլինենք տրանսֆերային շուկայում, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի 2022 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ։
Հուսով եմ, որ ամեն ինչ կարգին կլինի»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։