«Բարսելոնայի» տրանսֆերային պլանները փոփոխվել են

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը ձմռանը թիմ չի հրավիրի կենտրոնական պաշտպանի, հայտնում է Mundo Deportivo-ն:

«Բարսելոնայի» ղեկավարները կարծում են, որ Մարկոս Ալոնսոն լավ կկատարի կենտրոնական պաշտպանի պարտականությունները և կփոխարինի կարիերան ավարտած Ժերար Պիկեին:

Ալոնսոն այս ամառ է ազատ գործակալի կարգավիճակում «Չելսիից» միացել «Բարսելոնային»: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ: