«Բարսելոնան» կարող է խոշոր հովանավորչական գործարք կնքել

Ունենալով ֆինանսական խնդիրներ՝ «Բարսելոնան» շարունակում է շահութաբեր հովանավորչական գործարքներ կնքել ամբողջ աշխարհում:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը հովանավորչական նոր առաջարկ է ստացել մեքսիկական Izzi հեռահաղորդակցության ընկերությունից։

Izzi-ն առաջարկում է հեռախոսային, ինտերնետ և կաբելային հեռուստատեսության ծառայություններ:

Հաղորդվում է, որ ընկերությունը համագործակցության առաջարկ է արել կատալոնական ակումբին։ Կողմերը ներկայումս բանակցություններ են վարում գործարքի շուրջ։