Նաթան Ջոնսը դարձել է «Սաութհեմփթոնի» գլխավոր մարզիչը։
Կողմերը 3,5 տարով պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Ջոնսը փոխարինեց Ռալֆ Հասենհյութլին, ով աշխատանքից ազատվեց երկու օր առաջ։
Նրա գլխավորությամբ թիմը Պրեմիեր Լիգայի 14 խաղում վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ տեղը: