Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է կարիերան շարունակել Կատալոնական «Բարսելոնայում», հայտնում է El Nacional-ը:

Աղբյուրի համաձայն, «Բարսելոնան» կանի հնարավորինս, որպեսզի գնի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Կատալոնական ակումբը ցանկանում է բանակցություներ սկսել «Լիվերպուլի» հետ 2023թ.-ի ամռանը:

Նշենք, որ Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» սան է, նրա պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո: