ԱԱ -2022 Հայտնի է Գերմանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հրապարակել է թիմի վերջնական հայտացուցակը Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանն ընդառաջ։ Հայտացուցակը ստորև

Դարպասապահներ․ Մանուել Նոյեր («Բավարիա»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»), Կևին Տրապ («Այնտրախտ»):

Պաշտպաններ․ Արմել Բելա-Կոչապ («Սաութհեմփթոն»), Մաթիաս Գինտեր, Կրիստիան Գյունտեր (երկուսն էլ՝ «Ֆրայբուրգ»), Տիլո Կեհրեր («Վեսթ Հեմ»), Լուկաս Կլոստերման, Դավիդ Ռաում (երկուն էլ՝ «Լայպցիգ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ»), Նիկո Շլոտերբեկ, Նիկլաս Զյուլե (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»):

Կիսապաշտպաններ․ Յուլիան Բրանդտ, Կարիմ Ադեյեմի (երկուսն էլ՝ «Բորուսիա Դորտմունդ»), Լեոն Գորեցկա, Յոզուա Կիմիխ, Ջամալ Մուսիալա, Թոմաս Մյուլեր (բոլորը՝ «Բավարիա»), Մարիո Գյոտցե («Այնտրախտ»), Իլկայ Գյունդողան («Մանչեսթեր Սիթի»), Կայ Հավերց («Չելսի»):

Հարձակվողներ․ Նիկլաս Ֆուլկրուգ («Վերդեր»), Սերժ Գնաբրի, Լերոյ Սանե (երկուսն էլ՝ «Բավարիա»), Յոնաս Հոֆման («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Յուսուֆա Մուկոկո («Բորուսիա Դորտմունդ»):