Արտակ Գրիգորյանը պատմական ռեկորդ է գրանցել

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։

Հանդիպումը ավարտվեց ոչ – ոքի 0-0 հաշվով: Այդ խաղում  «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման և գրանցեց պատմական նվաճում՝ դառնալով 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը: Սա Արտակի 356-րդ խաղն էր Բարձրագույն խմբում։ Կիսապաշտպանը գերազանցեց «Շիրակի» նախկին ավագ,  Տիգրան Դավթյանի ռեկորդային ցուցանիշը (355 խաղ):