Իրվինգ Լոսանոն ձմռանը կարող է հեռանալ «Նապոլիից»

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը» հետաքրքրված են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նապոլիի» հարձակվող Իրվինգ Լոսանոյի տրանսֆերի ձեռքբերմամբ, հայտնում է Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը «Նապոլիի» մեկնարկային կազմում անցկացրել է ընդամենը 6 հանդիպում, և այս իրավիճակը ձեռնտու չէ նրան։

Լոսանոն հունվարին կարող է հեռանալ Նեապոլից, և չորս ակումբ արդեն հայտնել են մեքսիկացու նկատմամբ իրենց հետաքրքրության մասին:

Բացի «Յունայթեդից» և «Էվերթոնից», նրանով հետաքրքրված են Բունդեսլիգան ներկայացնող «Բավարիան» և «Լայպցիգը»: