ՀՊԼ «Ալաշկերտ» – «Ուրարտու» խաղում գոլեր չգրանցվեցին (VIDEO)

Հայաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» հյուրընկալվեց «Ալաշկերտին»։

Կողմերի միջև հանդիպումը անցավ լարված պայքարում, սակայն հաշիվը այդպես էլ չբացվեց:

16 հանդիպում անցկացրած «Ուրարտուն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 38 միավորով։

«Ալաշկերտը» նույնքան խաղից հետո 34 միավորով երկրորդ տեղում է։

Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Ալաշկերտ» –«Ուրարտու»  0:0 (0:0)