Հայտնի է, թե ով կներառվի Գերմանիայի հավաքականի հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք Աշխարհի 2022 թվականի առաջնությանը մասնակցելու համար, հայտնում է Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերն իր Twitter-ում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիայի» 33-ամյա ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը չի կարողանա մասնակցել մրցաշարին Գերմանիայի առաջնության «Շալկեի» հետ հանդիպման 32-րդ րոպեին ստացած կոճի վնասվածքի պատճառով։ Ռոյսի փոխարեն Աշխարհի առաջնությունում հանդես կգա նրա թիմակիցը՝ 17-ամյա Յուսուֆ Մուկոկոն։
Գերմանացի երիտասարդ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի և Չեմպիոնների լիգայի 19 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Կամերունցի Մուկոկոյի համար գալիք Աշխարհի առաջնությունը կլինի նրա դեբյուտային մրցաշարը Գերմանիայի հավաքականի կազմում: