Դիդյե Դեշամ. «Հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Աշխարհի առաջնության վրա, թե ինչ կլինի հետո, կտեսնենք»

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է իր ապագայի մասին հարցին։

«Ես նույն տրամադրվածությունն ունեմ, ինչ յուրաքանչյուր խոշոր մրցաշարից առաջ։ Հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Աշխարհի առաջնության վրա, թե ինչ կլինի հետո, կտեսնենք:

Իհարկե, իմ ապագան կախված է թիմի արդյունքներից, ինչը կարելի է ասել բոլոր մարզիչների մասին, բայց հիմա դա ինձ չի անհանգստացնում։

Մեզ լուրջ մարտահրավեր է սպասվում, քանի որ ֆուտբոլում Աշխարհի առաջնությունից ավելի կարևոր  բան չկա»,- ասել է Դեշամը TF1-ին: