Ալան Շիրերը թերահավատորեն է վերաբերում Անգլիայի ընտրանու ներուժին ԱԱ -2022 – ում

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը չի հավատում, որ Անգլիայի ընտրանին հաջողության կհասնի գալիք Աշխարհի առաջնությունում:

«Մրցաշարային ցանցն այնպիսի տեսք ունի, որ քառորդ եզրափակչում մեր թիմին կհանդիպի ուժեղ մրցակից։ Միգուցե՝ Ֆրանսիայի հավաքականը, գուցե բելգիացիները, գուցե իսպանացիները կամ պորտուգալացիները:

Ամեն դեպքում ուժեղ մրցակից է լինելու։ Այնպես որ, չեմ կարծում, որ հնարավոր կլինի կրկնել վերջին երկու մեծ մրցաշարերի հաջողությունը»,- Շիրերի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։