Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Սասուոլոյի» հետ ոչ-ոքիից (1:1) հետո քննադատել է իր թիմի ֆուտբոլիստներից մեկին։
«Կարծում եմ, որ անցկացրինք լավ հանդիպում՝ խաղավինք մեծ նվիրվածությամբ։ Ցավալի է, որ թիմը ձախողվեց մեկ ֆուտբոլիստի անտարբեր վերաբերմունքի պատճառով։
Չեմ նշի նրա անունը։ Չհաղթեցինք մեկ ֆուտբոլիստի պատճառով, նման բան այլևս չի կրկնվի»,- ասել է Ժոզեն։