Ժերար Պիկեն խոսել է «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը ստանձնելու հավանականության մասին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, որը վերջերս հայտարարել էր պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, խոսել է ակումբի նախագահ դառնալու հավակնության մասին.

«Արդյոք ես կդառնա՞մ «Բարսելոնայի» նախագահը. դեռևս չեմ մտածում այդ մասին:

Ես շատ գործեր ունեմ անելու, բայց կցանկանայի օգնել ակումբին իմ ամբողջ կյանքի ընթացքում ինչով կկարողանամ»,-ասել է Ժերարը: