ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է Ֆրանսիայի առաջնությունում մրցակիցների կոշտ խաղաոճի մասին։
«Ես չգիտեի, թե որքան ինտենսիվ և ֆիզիկական ֆուտբոլ է Ֆրանսիայում: Սխալներից խուսափելու միակ միջոցը ուշադիր և կենտրոնացած լինելն է, որպեսզի չվնասվես։
Որքան շատ մարդիկ փորձում են ինձ տապալել, այնքան ավելի շատ եմ ցանկանում նրանց շուրջը շրջել»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը: