«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, թե որ ֆուտբոլիստի համար է շատ ափսոսում, որ չեն կարողացել գնել:
«Իմ ամենամեծ սխալներից մեկն այն էր, որ ես բաց թողեցի Սոն Հեն Մինին: Նա հրաշալի ֆուտբոլիստ է: Սոնը մեծատառով խաղացող է, ամենաբարձր մակարդակն ունի։
Նա կարող է ընդգրկվել համաշխարհային ֆուտբոլի լավագույն ռմբարկուների թվում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Daily Express-ը։