Չավին խոսել է մրցավարական թիմի աշխատանքի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է մրցավարական թիմի աշխատանքի մասին, «Օսասունայի» դեմ Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի խաղում։

Վերջին հանդիպմանը խաղադաշտից հեռացվեց հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ինչպես նաև պահեստայինների նստարանին նստած Ժերար Պիկեն։

«Այս որոշումներն արտացոլում են խաղի էությունը: Այս խաղում մեր նկատմամբ անարդար որոշումներ կայացվեցին։ Մրցավարները այնքան շատ են աշխատել այս պահերին, ես այլևս ոչինչ չունեմ ավելացնելու այս հարցում»,- մարզչի խոսքերը մեջբերում է Barca Times-ը: