«Միլան» տրանսֆերային թիրախ ունի

Ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Նոա Օկաֆորը կարող է տեղափոխվել «Միլան», հայտնում է Calciomercato-ը:

Աղբյուրի համաձայն, «Միլանը» ցանկանում է գնել ֆուտբոլիստին որպես Ռաֆայել Լեուին փոխարինող, որը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից:

Ընթացիկ մրցաշրջանում Նոյը «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դառնալով 10 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 18 միլիոն եվրո: