Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը, հայտնում է El Confidencial-ը։
52-ամյա մասնագետը կհեռանա՝ անկախ ԱԱ-2022-ում գրանցած արդյունքից։ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Մադրիդի «Աթլետիկոն», որի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, գուցե լքի ակումբը:
Ավելի վաղ՝ տեղեկություն կար, նաև նրա «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին: Էնրիկեն 2018 թվականից է գլխավորում Իսպանիայի հավաքականը։
Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է նաև իտալական «Ռոման», իսպանական «Սելտան» ու «Բարսելոնան»։