«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է ՉԼ 1/8 եզրափակչի վիճակահանություն մասին։
«Մենք հարգում ենք «Պորտուին»: Մեր մրցակիցը արդեն երկար տարիներ է հաջող է հանդես գալիս ՉԼ-ում։ Թիմը մարզում է Սերժիու Կոնսեյսաուն՝ «Լացիոյում» իմ երկար տարիների թիմակիցը, ես նրան շատ լավ եմ ճանաչում։ Նա չի սիրում պարտվել:
Մեր նպատակը Չեմպիոնների Լիգան հաղթելն է, ցանկանում ենք երկրպագուներին երազանք նվիրել», – մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ Միլանի «Ինտերի» մրցակիցը «Պորտուն» է։